ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Գազի սակագի՞նն է մեղավոր, թե՞ ընտրությունները

Գազի սակագի՞նն է մեղավոր, թե՞ ընտրությունները
14.03.2013 | 16:26

Թռչնաբուծական ֆաբրիկաներն առաջ ընկան տնտեսական մրցակցության հանձնաժողովի հայտարարությունից։

Մի շաբաթ առաջ տնտեսական մրցակցության հանձնաժողովը հայտարարեց, որ իրենք վերահսկելու են ձվի շուկան և թույլ չեն տալու Զատկի տոնին ընդառաջ ձվի գնի բարձրացում։ Բայց, արի ու տես, որ ձուն «ճարպիկ» գտնվեց` նրա գինը բարձրացել էր հայտարարությունից դեռևս երկու շաբաթ առաջ։ Այսինքն, շուրջ երեք շաբաթ է` շուկայից վերացել է 55-դրամանոց ձուն, իսկ 45-դրամանոցի մասին խոսելն արդեն ավելորդ է։ Այս պահին ձուն արժե 60-65 դրամ։
«Բացի ձվից, էլ ի՞նչն է թանկացել»,- հարցնում ենք վաճառողին։ «Ավելի հեշտ է ասել, թե ինչը չի թանկացել։ Ամեն ինչն էլ թանկացել է»,- պատասխանեց վաճառողը և «աչքալուսանք» արեց` «առաջիկայում միսն էլ է թանկանալու»։ Իսկ թե ինչու, որտեղի՞ց իմանա։
Եվ այսպես, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գնաճ է տեղի ունեցել 2013-ի փետրվարից` նախագահական ընտրություններից անմիջապես հետո։ Թանկացել են կարագը, ձեթը, ձուն, լուցկին, զուգարանի թուղթը, բրինձը, մի խոսքով` ամեն ինչ, առաջիկայում սպասվում է նաև մսի թանկացում, իսկ սա նշանակում է, որ մսամթերքի բոլոր տեսակները կթանկանան շատ ավելի, որովհետև մսի բարձր գնին կգումարվեն նաև մսամթերքների արտադրության պրոցեսում ծախսվող էներգիայի, վառելիքի գները։ Բնականաբար, գնաճը լուրջ խնդիր կառաջացնի սպառողի համար։
Այն, որ գնաճը սպասելի էր, զարմանալի չէ, քանի որ անընդհատ խոսվում էր գազի սակագնի բարձրացման մասին։ Սակայն հետաքրքրականն այն է, որ գնաճը բնակչությունը պայմանավորում է նաև ընտրությունների գործընթացով։ Մասնավորապես, խոսում են այն մասին, որ իշխանություններին սատարող գործարարներն այդպիսով փորձում են ընտրություններում ներդրած իրենց գումարները վերադարձնել։ Գուցե և ճշմարտություն կա ասվածում, քանի որ ժողովուրդը միշտ էլ իմաստուն է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ